Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Մտածում են մեծերը

Ալբերտ Էյնշտեյնի լավագույն մտքերից. tert.am

Ալբերտ Էյնշտեյնի լավագույն մտքերից. tert.am

20-րդ դարի մեծագույն մտածողներից մեկը` Ալբերտ Էյնշտեյնը, հիմնարար հետազոտություններ է կատարել և տեսություններ է մշակել տիեզերքի գործառույթների վերաբերյալ, ինչպես օրինակ` Հարաբերականության տեսությունն, ու կանխատեսել ձգողական ալիքների գոյությունը, որի մասին միայն 100 տարի անց հստակ տվյալներ ստացվեցին:

Էյնշտեյնի հանճարեղությունը  դրսևորվում է նաև փիլիսոփա-գիտնականի խոր մտքերում, որոնք արդիական են բոլոր ժամանակների համար: Այս մասին գրում է  Tech insider-ը` ներկայացնելով ֆիզիկոսի «գիտական» ասույթները:

  • Երբ տղամարդը նստած է գեղեցիկ կնոջ կողքին, մեկ ժամը մեկ րոպե է թվում, իսկ եթե նստած լինի տաք գազօջախի վրա, մեկ րոպեն մեկ ժամից ավել կթվա։ Ահա թե որն է հարաբերականության տեսությունը:

  • Երջանիկ մարդը չափազանց բավարարված է ներկայով ապագայի մասին մտածելու համար:

  • Շատ ուսուցիչներ հարցադրումներ անելիս փորձում են պարզել, թե ինչ չգիտեն աշակերտները, մինչդեռ հարցադրումների իրական արվեստը պարզելն է, թե ինչ գիտի կամ ինչ կարող է իմանալ աշակերտը:

  • Գովաբանության «կոռուպցիոն» էությունը բացառելու լավագույն տարբերակը աշխատել շարունակելն է:

  • Չգիտակցված հարգանքը  հեղինակության նկատմամբ ճշմարտության մեծագույն թշնամին է:

  • Ողջախոհությունն ուրիշ ոչինչ է, քան նախապաշարմունքների շարան, որ ձևավորվում են մտքում մինչև 18 տարեկանը:

  • Ավելի հեշտ է փոխել պլուտոնիումի բնածին հատկությունները, քան փոխել մարդու չարակամ էությունը:

  • Երևակայությունն ավելի կարևոր է, քան գիտելիքը: Գիտելիքը սահմանափակ է: Երևակայությունը շրջապատում է աշխարհը:

Սկզբնաղբյուր. tert.am
Լուսանկարը. old.newsru.co.il
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ